ԱՄՆ-ում դաշնային դատավորը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը խթանող պետական ֆինանսավորմամբ գովազդները կարող են «անօրինական» լինել և պետք է հեռացվեն։
Wall Street Journal (WSJ)-ի տվյալներով՝ Նյու Յորքի շրջանային դատավոր Ջենիֆեր Ռոչոնը քայլ է ձեռնարկել նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի վերաբերյալ՝ նոյեմբերի 3-ի միջանկյալ կոնգրեսական ընտրություններից առաջ։
Ռոչոնը որոշել է, որ Թրամփի քաղաքականությունը խթանող կառավարության կողմից ֆինանսավորվող գովազդները կարող են «անօրինական» լինել և պետք է հեռացվեն։
Դատավոր Ռոչոնը նաև նշել է, որ կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի գովազդների հեռարձակման կամ տարածման համար նախատեսված բոլոր վերապահումները և այլ պայմանավորվածությունները։
Ըստ տեղեկությունների՝ նախագահ Թրամփին և նրա վարչակազմի քաղաքականությունը խթանող գովազդները սկսել են հեռարձակվել սեպտեմբերին և ֆինանսավորվում են դաշնային միջոցներով։





















