Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Ստամբուլում հանդիպեց Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ, որտեղ երկուստեք քննարկեցին երկկողմանի հարաբերությունները և տարածաշրջանային ու գլոբալ հարցերը։
Հանդիպումը տեղի ունեցավ Դոլմաբահչե նախագահական գրասենյակում՝ Թուրքիայի Հաղորդակցությունների վարչության թուրքական NSosyal սոցիալական հարթակում տարածած հայտարարության համաձայն։
Էրդողանը նշեց, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ զարգացնելու Սոմալիի հետ հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում, հատկապես առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Նա հավելեց, որ Թուրքիայի հորատող նավը՝ Cagri Bey-ի (Ճաղրի Բեյ) Սոմալիի ափերի մոտ գործարկումը հանդիսանում է երկու երկրների միջև խորացող համագործակցության մի խորհրդանիշ․
Թուրք նախագահը նաև վերահաստատեց Անկարայի աջակցությունը Սոմալիի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ընդգծելով, որ Անկարան շարունակելու է աջակցել Սոմալիի և Եթովպիայի միջև վեճերը լիարժեք լուծելու ուղղությամբ տարվող ջանքերին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը Իբրահիմ Քալինը, հաղորդակցությունների տնօրեն Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Ճագաթայ Քիլիչը և ավագ խորհրդական Զաֆեր Ճուբուքչուն։

























