Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ է մեկնել նախագահ Լի Ջե Մյոնի հրավերով։
Նախագահ Էրդողանին և նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, Սեուլի Սեոնգնամի ավիաբազայում դիմավորել է Հարավային Կորեայի առևտրի նախարար Պակ Ջունգ-սունը։
Մինչև նոյեմբերի 4-ը կտևի իր այցի ընթացքում նախագահ Էրդողանը նոյեմբերի 3-ին, երեքշաբթի օրը, պաշտոնական հանդիպում է ունենալու Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի հետ։
Հանդիպումների նպատակն է քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային արդիական հարցերի շուրջ և ստորագրել տարբեր համաձայնագրեր, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների պայմանագրային հիմքը։























