Չահարմահալ-Բախտիարի նահանգի Շահրեկորդ քաղաքի հիվանդանոցում բուժվող 49-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 9 կիլոգրամանոց զանգված։
«Fars» լրատվական գործակալության հետ զրույցում գինեկոլոգ, բժիշկ Ռուդաբե Մանսուրին ասել է, որ հիվանդը, որը հիվանդանոց էր եկել որովայնի քրոնիկ ցավերի գանգատով, շտապ վիրահատվել է։
ԱՌԱՋԱՐԿ
Իրանցի բժիշկը նշել է, որ վիրահատության ընթացքում հիվանդի որովայնի խոռոչից հեռացվել է 9 կիլոգրամանոց կիստա, որը նույնականացվել է որպես ձվարանին պատկանող։
Մանսուրին նշել է, որ զանգվածի մեծ չափերի և վիրահատության ընթացքում հնարավոր ռիսկերի պատճառով անզգայացման և վիրաբուժական թիմը աշխատել են լիարժեք համակարգված, և վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է։


















