Նախագահական համալիրում կայացած ընդունելության ժամանակ ԵՄ պատվիրակության դեսպան Այվո Օրավը, Կորեայի Հանրապետության դեսպան Սուկջոնգ Բուն, Քուվեյթի դեսպան Մոհամմեդ Մարզուկ Սալման Ալ Շաբոն, Մալայզիայի դեսպան Ադլան Մոհդ Շաֆիեկը և Մոնղոլիայի դեսպան Օչիր Լխագվասուրենը նախագահ Էրդողանին հանձնել են իրենց հավատարմագրերը։
Դեսպանները, ներկայացնելով իրենց դեսպանատան աշխատակիցներին և ընտանիքի անդամներին, լուսանկարվել են Էրդողանի հետ։
Այնուհետև նախագահ Էրդողանը առանձին հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ։













