Թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփը ոսկե մեդալ նվաճեց 2026 թվականի Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում։
36-ամյա Քայաալփը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 130 կգ քաշային կարգի եզրափակչում դարձավ չեմպիոն՝ 7-1 հաշվով հաղթելով հունգարացի Դարիուս Աթիլա Վիտեկին։
Այս հաղթանակով Քայաալփը դարձավ առաջին ըմբիշը, որը Եվրոպայի առաջնություններում նվաճեց 13 ոսկե մեդալ։
ԱՌԱՋԱՐԿ
Թուրք մարզիկը մինչ օրս Եվրոպայի առաջնության 15 եզրափակիչներում նվաճել է ընդհանուր առմամբ 13 ոսկե և երկու արծաթե մեդալ։
Քայաալփը նաև Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ՝ մեկ արծաթե և երկու բրոնզե։
ԱՂԲՅՈՒՐ:trt











