Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ալի Զայդիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
ԱՌԱՋԱՐԿ
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի նոր շրջանում ավելի խորացնել Իրաքի հետ հարաբերությունները՝ նշելով համագործակցության զգալի ներուժը, մասնավորապես՝ էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում։
Նախագահը Իրաքի վարչապետ Ալի Զայդիին հրավիրել է Թուրքիա՝ համապարփակ խորհրդակցությունների համար։



















