Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։
Սիեթլի հրշեջ ծառայության խոսնակ Գրեյս Նունյեսը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում Սիեթլի «Space Needle» դիտաշտարակի մոտ անցկացվող «Bite of Seattle» սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։
Նունյեսը հայտնեց, որ երկու մարդ զոհվել է դեպքի վայրում, իսկ ևս հինգ հոգի՝ որոնցից մեկը՝ ծանր վնասվածքով, տեղափոխվել են «Հարբորվյու» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
Հաղորդում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և արտակարգ իրավիճակների արձագանքման բազմաթիվ խմբեր, իսկ միջադեպի վայրի հարակից տարածքը տարհանվել է։
Հայտնի չէ՝ արդյոք կասկածյալը կալանավորվել է։
Վաշինգտոն նահանգի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարեց, որ տեղի ոստիկանությանը աջակցելու նպատակով տվյալ տարածք են ուղարկվել նահանգային պարեկային ծառայության հատուկ գործողությունների խմբեր։
Ֆերգյուսոնը հայտարարեց. «Աղոթքներս զոհվածների ընտանիքների և մարդկանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ աշխատող անձնակազմի հետ են»։
Հաղորդվում է, որ ավանդական սննդի փառատոնին, որն առաջին անգամ անցկացվել է 1982 թվականին և տևում է երեք օր, ամեն տարի մասնակցում է մոտավորապես 350 000 մարդ։





















