Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիբիա։ ԱԳՆ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկիր կատարելիք երկօրյա այցի ընթացքում Ֆիդանը հանդիպումներ կունենա Տրիպոլիում և Բենգազիում։
Այցի շրջանակում կայանալիք հանդիպումների ընթացքում ակնկալվում է, որ Ֆիդանը փոխշահավետության ոգով համակողմանիորեն կքննարկի Թուրքիա-Լիբիա հարաբերությունների՝ պատմական եղբայրական կապերի վրա հիմնված ամրապնդմանն ուղղված օրակարգային հարցերը բոլոր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական, առևտրային, էներգետիկ, ռազմական և պաշտպանական ոլորտներում։
Ակնկալվում է, որ Ֆիդանը, ով նախատեսում է մտքեր փոխանակել Լիբիայում քաղաքական գործընթացի վերաբերյալ վերջին զարգացումների շուրջ, կընդգծի Լիբիայի կայունության կարևորությունը և կնշի, որ ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-ի նախաձեռնություններին ու ՄԱԿ-ի քաղաքական գործընթացին։
Ակնկալվում է, որ Ֆիդանը խորհրդակցություններ կանցկացնի այն մասին, թե ինչպիսի ավանդ կարող է ունենալ Թուրքիան Լիբիայի սեփական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ իրականացվելիք քայլերում՝ հիմնվելով Լիբիայում կայուն խաղաղության հաստատման և կայունության պահպանման առաջնահերթության վրա։
Որպես Թուրքիայի՝ «միասնական Լիբիայի» քաղաքականության դրսևորում (որը ենթադրում է մոտեցում՝ առանց երկրի արևմտյան, արևելյան և հարավային հատվածների միջև տարբերություն դնելու)՝ ակնկալվում է, որ Ֆիդանը կընդգծի լիբիացի պաշտոնյաների հետ ընթացիկ երկխոսությունն ամրապնդելու հանձնառությունը և կշեշտադրի Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների ընդհանուր իրավունքներն ու շահերը «շահեկան բոլոր կողմերի համար» (win-win) սկզբունքի հիման վրա պաշտպանելու կարևորությունը։



















