ԱՇԽԱՐՀ
1-րդ րոպե ընթերցելու
ԱՄՆ մամուլը պնդել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ «մարտավարական միջուկային զենք» կիրառել
ԱՄՆ-ում գործող միջազգային մեդիաընկերությունը՝ Bloomberg-ը, հայտնել է, որ Կրեմլը կարող է Ուկրաինայի դեմ կիրառել «մարտավարական միջուկային զենք»։
ԱՄՆ մամուլը պնդել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ «մարտավարական միջուկային զենք» կիրառել
Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա

Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների վկայակոչմամբ՝ Bloomberg-ի հաղորդման համաձայն՝ Մոսկվան Ուկրաինայի հարձակումները դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հարձակումներ»՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամների կողմից Կիևին զենք և հետախուզական տվյալներ տրամադրելու հանգամանքը։

Զեկույցում նշվում է. «Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ հարձակումների սրվող շղթան ռուսաստանցի պաշտոնյաների շրջանում հանգեցնում է այն եզրակացությանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է որոշել որպես ծայրահեղ միջոց Ուկրաինայում կիրառել մարտավարական միջուկային զենք»։

Նշելով, որ հակամարտության ներկայիս փուլը չի ​​հանդիսանում ռազմական էսկալացիայի գագաթնակետը՝ աղբյուրները պնդել են, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժգնացնել Ուկրաինայի վրա հարձակումները՝ գիտակցելով, որ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

Տվյալ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Մոսկվան դիտարկում է Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ ծանր սովորական բալիստիկ հրթիռներով հարվածներն ուժգնացնելու հարցը։

Զեկույցում նաև նշվում էր, որ «պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը արդյունք չեն տվել, իսկ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա»։

Վերջին ամիսներին Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրել էին միմյանց տարածքների ուղղությամբ իրականացվող ավիահարվածները։

Ուկրաինան միլիարդավոր դոլարների վնաս էր հասցրել լոգիստիկ ցանցերին՝ թիրախավորելով նավթավերամշակման գործարանները (ինչը հանգեցրել էր Ռուսաստանում վառելիքի համատարած պակասուրդի) և էլեկտրոնային առևտրի խոշոր ընկերությունների պահեստները։

 

ԱՂԲՅՈՒՐ:trt
Հետազոտել
Գազայի հատվածում տան վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է չորս պաղեստինցի
Թուրքիան հանդիսանում է Եվրոպական Միության 5-րդ խոշորագույն առևտրային գործընկերը
Նախագահ Էրդողան. Երբ խոսքը մեր հայրենիքի, մեր պետության և ազգի ապագայի մասին է, մենք չենք խոնարհվի
Իրան․ Հորմուզի նեղուցում անցման միջանցքը 7 մղոն լայնությամբ է, իսկ հարավային միջանցքը փակվել է
Ռուսաստանում գտնվող օբյեկտում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ 6 Չինացի
YPG ահաբեկչական կազմակերպությունը հայտարարում է ինքնալուծարման մասին
Գազայում մահացածների թիվը հասել է 73,431-ի
Հայաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության 5-ամյա ծրագիրը
Նախագահ Էրդողան. Հաղթողը կլինի թուրք ազգը՝ իր 86 միլիոն քաղաքացիներով
Այս ամառ Եվրոպայում շոգի ալիքները առնվազն 35 000 մարդու կյանք են խլել
Ֆրանսիայի հարավին պատուհասած փոթորկի հետևանքով 40 մարդ է տուժել
ԵՄ-ն Ուկրաինայի անկախության օրը հաստատեց պաշտպանական նոր փաթեթ՝ 7,1 միլիարդ դոլար արժողությամբ
Կրասնոդարում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարձակումից հետո
ԱՄՆ պաշտպանության նախարար. «Անհրաժեշտության դեպքում մենք կկիրառենք կինետիկ հարվածներ (Իրանի դեմ)»
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկիրը մոտ ապագայում կդիմի ԵՄ անդամակցության համար