Ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ) կողմից ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել Թալիպ Գյուլերը (ծածկանունը՝ «Աբդյուսսելամ Թյուրքի»), ով գործունեություն էր ծավալում կազմակերպության՝ Թուրքիայի գծով այսպես կոչված նահանգային կառույցի շրջանակներում և հետախուզվում էր Ինտերպոլի կողմից՝ «դեղին ծանուցման» միջոցով։
Անվտանգության ոլորտի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ԱՀԿ-ն (Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն) գործողություն է իրականացրել՝ թիրախավորելով ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքիայի տարածաշրջանային կառույցը, որը հայտնի է որպես «Faruk Office» (Ֆարուքի գրասենյակ):
Հետախուզական տվյալները բացահայտել են, որ «Աբդյուսսելամ Թյուրքի» ծածկանունով հայտնի Թալիփ Գյուլերը Քասըմ Գյուլերի եղբայրն է։ Վերջինս մինչև 2021 թվականը գործել է որպես ԴԱԻՇ -ի՝ «Թուրքիայի նահանգի ղեկավար» և «Ֆարուքի գրասենյակի» ֆինանսական հարցերով պատասխանատու, իսկ 2021 թվականին իրականացված գործողության արդյունքում տեղափոխվել է Թուրքիա։
Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ինտերպոլի «դեղին ծանուցմամբ» հետախուզման մեջ գտնվող Թալիփ Գյուլերը 2014 թվականի հունվարին ապօրինի հատել է Սիրիայի սահմանը։ Հաստատվել է, որ Սիրիայում նա իր գործունեությունն իրականացրել է կազմակերպության բարձրաստիճան անդամների, մասնավորապես՝ ավագ եղբոր՝ Քասըմ Գյուլերի հետ համակարգմամբ։
ԴԱԻՇ-ի ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքիայի գծով «նահանգային ղեկավար» համարվող Քասըմ Գյուլերի ձերբակալությունից հետո ԱՀԿ-ն ուժեղացրեց նրա եղբոր՝ Թալիփ Գյուլերի նկատմամբ իրականացվող գործողությունները և հաջողությամբ Թուրքիա տեղափոխեց ահաբեկչին, որի գործունեությանը հետևում էր քայլ առ քայլ՝ նրան դուրս բերելով հակամարտության գոտիներից։
Թուրքիա վերադարձվելուց հետո Թալիփ Գյուլերը խոստովանել է կազմակերպության անունից իրականացրած գործողությունները։ Իր ցուցմունքում Գյուլերը մանրամասն նկարագրել է Թուրքիայում իր անցած արմատականացման գործընթացը, Սիրիա ապօրինի մուտք գործելը, ԴԱԻՇ-ին միանալը և կազմակերպության ներսում իր ավագ եղբոր՝ Քասըմ Գյուլերի հետ համատեղ իրականացրած գործունեությունը (վերջինս նախկինում զբաղեցրել է խմբավորման՝ ֆինանսների գծով այսպես կոչված ղեկավարի պաշտոնը)։
Հաղորդվում է, որ ԱՀԿ-ի կողմից իրականացվող այս ջանքերի արդյունքում վճռականորեն շարունակվում են գործողությունները՝ ուղղված Թուրքիայի դեմ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հարձակման ծրագրերի կանխմանը, կազմակերպության կողմից մարդկանց հավաքագրման գործունեության բացահայտմանը և դրա գործառնական ծրագրերի առգրավմանը։





















