ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ
1-րդ րոպե ընթերցելու
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կազմակերպված վերջին հարձակումներում առնվազն 18 մարդ է մահացել
Մահացածներից չորսը մասնակցում էին հարսանեկան արարողության։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կազմակերպված վերջին հարձակումներում առնվազն 18 մարդ է մահացել
Իրան. «ԱՄՆ-ի իրականացրած վերջին հարձակումների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել»

Իրանական իշխանությունները հայտնել են, որ երեկ ուշ երեկոյան սկսված և մինչև առավոտ շարունակված ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, իսկ 76-ը՝ վիրավորվել։

Հորմոզգանի փոխնահանգապետ Ահմեդ Նեֆիսին հայտարարել է, որ Սիրիկ շրջանի Քուհեշթեք քաղաքում ԱՄՆ-ի կողմից հարսանեկան արարողության անցկացման վայրում տեղի ունեցած հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ 68-ը՝ վիրավորվել։

Խուզեստանի փոխնահանգապետ Վալիուլլահ Հայաթին հայտնել է, որ երեկ գիշեր նահանգի երեք վայրերում հրթիռային հարձակումների հետևանքով մաահցել է յոթ մարդ, իսկ ութը՝ վիրավորվել։

Հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Քերմանշահ նահանգում զոհվել է Ավիատիեզերական հրամանատարության չորս զինվոր, իսկ Լավան կղզում հարձակման ժամանակ՝ Բասիջ աշխարհազորի երեք անդամ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ հարձակում է սկսել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի թիրախների դեմ։

Հետազոտել
Էրդողան. Որպես Թուրքիա՝ մենք շարունակում ենք աշխատել ամբողջ աշխարհում խաղաղության համար
Ադրբեջանի նախագահ Ալիև. Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի
Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
Շարունակվում են որոնողական աշխատանքները՝ ՀԿԹՀ-ում անհետ կորած 20 մարդու հայտնաբերման ուղղությամբ
Նախագահ Էրդողանը մասնակցեց ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընտանեկան լուսանկարահանմանը
Նախարարներ Ֆիդանը և Գյուլերը մեկնում են Բիշքեկ
Թուրքիայի առևտուրը թյուրքալեզու պետությունների հետ 2026 թվականին հասել է 10.1 միլիարդ դոլարի
Նեպալ-Չինաստան ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 4500 մարդ դեռևս անհետ կորած է
Տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր
Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել
Նախագահ Էրդողանը ժամանել է Ղրղզստան
Ստամբուլում մեկնարկել է Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի առաջին կոմիտեի նիստը
Իրանը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք
Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ Եփրատ գետում լողացող կամուրջ կառուցվեց
Նախագահ Էրդողանը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելով ՇՀԿ գագաթնաժողովին