Ռուսաստանը հայտարարեց, որ «անհրաժեշտ է հրատապ կերպով կոնկրետ քայլեր ձեռնարկել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու համար»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնյա Թրոյ Մեյնկի հայտարարությունն այն մասին, որ իրենք տիրապետում են տիեզերքը վերահսկելու համար անհրաժեշտ զինատեսակներին։
Նշելով, որ ԱՄՆ-ն այս հարցում կործանարար ուղի է որդեգրել, և շեշտելով, որ դա կարող է բացասական հետևանքների հանգեցնել՝ Զախարովան նշեց հետևյալը.
Վաշինգտոնը պատրաստ է լիովին անտեսել տիեզերքում ցանկացած զինված հակամարտության՝ մարդկության համար աղետալի հետևանքները՝ հանուն սեփական նեղ շահերի։ Սա վտանգի տակ է դնում տիեզերական գործունեությունն ու տիեզերքը ուսումնասիրելու պետությունների կարողությունը՝ միաժամանակ ռիսկեր ստեղծելով Երկրի վրա ընթացող բազմաթիվ սոցիալական և տնտեսական գործընթացների համար։ Անհրաժեշտ է հրատապ կերպով կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։
Խոսնակ Զախարովան հայտարարել է, որ տիեզերքում զենքի տեղակայումն արգելելու շուրջ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն։


















