ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Switchblade 300 Block 20 մինի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հնարավոր վաճառքը Հունաստանին։
Հունաստանին հնարավոր ռազմական վաճառքի վերաբերյալ հայտարարության մեջ Պետդեպարտամենտը նշել է, որ Switchblade 300 Block 20 մինի ԱԹՍ-ների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը Հունաստանին, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 80.1 միլիոն դոլար։
Հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր) վաճառքը կաջակցի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը մնում է Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության ուժ վաճառքը կբարձրացնի Հունաստանի կարողությունները՝ կանխելու ներկա և ապագա սպառնալիքները, աջակցելու կոալիցիոն գործողություններին և բարձրացնելու փոխգործունակությունը ԱՄՆ-ի հետ, հավելելով. «Սարքավորումների և աջակցության այս վաճառքը, չի սպասվում, որ կփոխի տարածաշրջանում ռազմական հիմնարար հավասարակշռությունը։
















