Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Թուրքիան վաղուց էր սատարում այս քայլին, և նշվում էր, որ ԱՄՆ-ի այս որոշմամբ հաղթահարվել է Սիրիայի տնտեսական վերականգնման և վերակառուցման հիմնական խոչընդոտներից մեկը։
Հայտարարության մեջ, որտեղ արտահայտվում էր այն համոզմունքը, թե այս որոշումը կխթանի Սիրիայի՝ միջազգային հանրության հետ կապերն ամրապնդելու և երկրում անվտանգությունն ու կայունությունը մշտապես հաստատելու ջանքերը, նշվում էր հետևյալը. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միավորել ջանքերը բարգավաճ Սիրիա ունենալու նպատակի շուրջ և կատարել իր պարտավորությունները՝ վերջ դնելու այն ագրեսիվ գործողություններին, որոնք վտանգում են այդ տեսլականը»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարեց, որ Սիրիան պաշտոնապես հանվել է «ահաբեկչությանն աջակցող երկրների» ցուցակից, որում ընդգրկվել էր 1979 թվականին։























