ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պայքարում թեւակոխել է «տնտեսական Դ-օր»-ի (վճռորոշ հարձակման) փուլ՝ նշելով, որ Թրամփի վարչակազմը չեզոքացրել է Թեհրանի ռազմական և միջուկային ներուժը։
Ամերիկյան X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ Բեսենթը գրել է. «Նախագահ (Դոնալդ) Թրամփը ջախջախեց Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրեց նրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և թաղեց նրա միջուկային ծրագիրը»։
Այժմ մենք թևակոխում ենք վերջին փուլը։ Արշալույսին սկսվում է տնտեսական «Դ-օրը»՝ երբևէ հակառակորդի դեմ ձեռնարկված ամենախոշոր ֆինանսական հարձակումը։
Բեսենթը հայտարարեց, որ վարչակազմը նպատակ ունի օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Իրանն էլ ավելի տնտեսապես մեկուսացնելու և իրանական կառավարությանն աջակցող աղբյուրները կտրելու համար։
Բեսենթն ասաց. «Նախագահը ստեղծեց այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ էին գործի դնելու յուրաքանչյուր հաստատություն, յուրաքանչյուր իշխանական մարմին և յուրաքանչյուր քայլ, որոնց, ինչպես շատերս էինք կարծում, երբեք չէինք դիմի»։
«Մեր նպատակն է կտրել այս դաժան վարչակարգին սնուցող յուրաքանչյուր տնտեսական կենսական զարկերակ, մինչև Թեհրանը լիովին մեկուսանա», - ասաց։


















