Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի Աբու Զուհուր ավիաբազայում Իսրայելի հարձակումից առաջ կամ դրա ընթացքում թուրքական ռազմական պատվիրակություն չի եղել։
ՊՆ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական և նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Ակտյուրքը ելույթ է ունեցել շաբաթական մամուլի ճեպազրույցում։
Ակտյուրքը, նշելով, որ Իսրայելի կողմից Գազայի ծրագրի մերժումը և տարածաշրջանում շարունակական հարձակումները խաթարում են արդար և երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերը։
«Ստորագրված շրջանակային համաձայնագրին չնայած՝ Իսրայելը շարունակում է իր հարձակումները և ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, և Սիրիայի վրա իր վերջին հարձակումներով թիրախավորում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միասնությունը։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ավելի կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ պահպանելով միջազգային իրավունքը և մարդասիրական արժեքները, Իսրայելի գործողությունների դեմ, որոնք սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Մեր առաջնահերթությունն է կանխել մեր տարածաշրջանի հետագա հակամարտության և անկայունության մեջ ներքաշվելը, ինչպես նաև հաստատել երկարատև խաղաղություն և անվտանգություն։ Այս շրջանակներում մեր ջանքերն ու ներդրումը Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև կայուն և անվտանգ կառույց ստեղծելու ուղղությամբ կշարունակվեն վճռականորեն», - ասաց Զեքի Աքթյուրքը։
Զեքի Աքթյուրքը շեշտեց, որ օգոստոսի 18-ին Աբու Զուհուր ավիաբազայի վրա Իսրայելի կողմից հարձակումից առաջ կամ դրա ընթացքում Սիրիայում թուրքական ռազմական պատվիրակություն չի եղել։


















