ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ պատերազմը շատ շուտ կավարտվի, իսկ նավթի գները կտրուկ կնվազեն՝ հավելելով, որ իրենք ցանկանում են երաշխավորել, որ Իրանը «ապագայում երբեք միջուկային զենք չի ունենա»։
ԱՄՆ նախագահ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Իրանի հետ կապված իրավիճակին։
Արձագանքելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ վառելիքի բարձր գներից դժգոհող ընտրողներին, Թրամփն ասաց. «Ես այլ ընտրություն չունեի»։
«Հենց որ Իրանի հետ պատերազմն ավարտվի՝ իսկ այն շատ շուտով կավարտվի, — նավթի գները կտրուկ կընկնեն», — ասաց։
Պնդելով, որ նավթի բարձր գները, ըստ էության, «փոքր գին են»՝ Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը կանխելու դիմաց, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ գները շուտով կնվազեն, և բոլորը գոհ կմնան։
Բացատրելով, որ դեռ կան որոշ քայլեր, որ Իրանը պետք է ձեռնարկի, և որ հենց այդ պատճառով հակամարտությունը լիովին չի ավարտվել՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց. «Մենք կարող էինք հենց հիմա դուրս գալ այնտեղից, եթե ցանկանայինք, և մենք հիանալի աշխատանք կատարած կլինեինք, սակայն ինձ համար դա բավարար չէ»։
«Մենք պետք է ապահովենք, որ սա (միջուկային զենքը) տեղի չունենա՝ ո՛չ հինգ, ո՛չ վեց, ո՛չ էլ նույնիսկ տասը տարի անց, և այն տեղի չի ունենա»,— նշեց։






















