Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր սոցցանցերի էջում կիսվել է արտահանման ցուցանիշների մասին տեղեկություններով։
Իր գրառման մեջ Էրդողանը նշել է.
«Երեկ հրապարակված տվյալների համաձայն՝ մենք արտահանման նոր ռեկորդ ենք սահմանել՝ հասնելով 211 միլիարդ դոլարի, տարվա սկզբից 5.2% աճով։ Սեպտեմբերին մենք հասել ենք Հանրապետության պատմության մեջ սեպտեմբերի արտահանման ամենաբարձր ցուցանիշին՝ հասնելով 26 միլիարդ դոլարի։ Այսպիսով, մենք պատմական հաջողության ենք հասել՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին արտահանման ռեկորդ սահմանելով։ Մեր տարեկան արտահանումը հասել է իր ամենաբարձր մակարդակին՝ 287.3 միլիարդ դոլարի։ Մեր տարածաշրջանում բռնկված հաջորդական պատերազմներին և ճգնաժամերին չնայած՝ մեր երկիրը վճռականորեն շարունակում է իր զարգացման և աճի ուղին։ Ներդրումները, արտադրությունը, արտահանումը և զբաղվածությունը առաջնահերթ համարող տեսլականով մենք, հուսով ենք, միասին կհասնենք շատ ավելի մեծ հաջողությունների»։























