Իր հանգրվանած հյուրանոցում նախագահ Էրդողանը հանդիպեց LG Electronics-ի գլխավոր գործադիր տնօրեն Լյու Ջե-չոլի, Celltrion-ի գլխավոր գործադիր տնօրեն Սո Ջին-սոկի, SK Chemicals և SK Plasma ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Ջեհյուն Անի, ինչպես նաև Hyundai Motor Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Չունգ Ուի-սունի հետ՝ վերջիններիս պատվիրակությունների ուղեկցությամբ։
Իր հանդիպումների շրջանակում նախագահ Էրդողանն ընդունեց նաև Samsung-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռո Թե Մունին, Chemtronics Wits-ի նախագահ Կիմ Բո Կյունին և Korea Electric Power Corporation-ի (KEPCO) գործադիր փոխնախագահ ու գլոբալ նոր բիզնեսի գծով ղեկավար Չան Հյուկ Չունին՝ վերջիններիս գլխավորած պատվիրակությունների հետ միասին։
ԱՂԲՅՈՒՐ:trt




















