Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Միացյալ Արաբական Էմիրություններում (ԱՄԷ) ընդունել է նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
Սոցիալական ցանցերում իր էջում արված գրառման մեջ նախարար Ֆիդանը նշել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում միջոցառումներին մասնակցելուց անմիջապես հետո այցելել է ԱՄԷ։
Նա նշել է, որ մայրաքաղաք Աբու Դաբիում իրեն ընդունել է ԱՄԷ նախագահ ալ Նահյանը, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱՄԷ փոխնախագահ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպումների վերաբերյալ Հաքան Ֆիդանը նշել է.
«Դա չափազանց արդյունավետ այց էր մեր երկրների միջև հարաբերությունների քննարկման և մեր տարածաշրջանի առջև ծառացած խնդիրների գնահատման առումով։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք ամրապնդել տարածաշրջանային համերաշխությունը և պահպանել մեր դիվանագիտական կապերը՝ մեր տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման համար»։



























