Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ի՝ Ադրբեջանի հիշատակի օրվա կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել իր սոցցանցերի էջում։
Իր ուղերձում նախագահ Էրդողանը նշել է.
«Մեր բարեկամ և եղբայր Ադրբեջանի հիշատակի օրվա կապակցությամբ ես կարեկցանքով հիշում եմ մեր հերոս նահատակներին և հարգանքով մեր վետերաններին, ովքեր պայքարել են Ղարաբաղը օկուպացիայից ազատագրելու և նրա ազատությունը վերականգնելու համար։
Ղարաբաղը ադրբեջանական հող է և այդպես էլ կմնա հավերժ»։
ԱՂԲՅՈՒՐ:trt




















