ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանն ուղղակի կապ է հաստատել իրենց հետ՝ համաձայնության հասնելու նպատակով՝ նշելով. «Հուսով եմ, որ մենք շարժվում ենք դեպի (Իրանի հետ) պատերազմի ավարտը»։
Դոնալդ Թրամփը հայտարարություններ արեց լրագրողներին՝ ինքնաթիռից իջնելիս Հյուսիսային Կարոլինայում, ուր նա մեկնել էր՝ միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Նշելով, որ Իրանի ղեկավարությունը «ուղղակի» կապ է հաստատել իրենց հետ՝ Թրամփն ասաց, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։
Երբ Թրամփին հարցրին, թե պատերազմի որ փուլում է գտնվում ԱՄՆ-ն, նա պատասխանեց. «Հուսով եմ՝ մենք շարժվում ենք դեպի պատերազմի ավարտը»։
«Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. տեսնենք, թե ինչպես կընթանա այս գործընթացը», - ասել է Թրամփը։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք Իրանից տեղեկություններ ստանում է անմիջականորեն, թե միջնորդների միջոցով, նա նշել է, որ դրանք ստանում է «անմիջականորեն»։





















