Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի Խսրհրդարանի կողմից ընդունված «Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդման մասին օրենքի նախագիծը»։
«Այս խիզախ քայլը կարևոր շրջադարձային կետ է Թուրքիայում և ամբողջ տարածաշրջանում երկարատև խաղաղության, հանգստության և կայունության հասնելու ճանապարհին։ Այս օրենքը հիանալի հնարավորություն է վստահություն կառուցելու և Թուրքիայի բոլոր տարրերի միջև խաղաղ համակեցություն ապահովելու համար: Բոլորը պետք է աջակցեն այս օրենքին և աշխատեն խաղաղության հաջողության համար: Ես իմ երախտագիտությունն ու շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին և բոլոր առաջնորդներին ու կուսակցություններին, ովքեր նպաստել են այս օրենքի իրականացմանը: Ինչպես միշտ, մենք վերահաստատում ենք Քուրդիստանի տարածաշրջանի լիակատար աջակցությունը խաղաղության և կայունության հաջողությանը», - ասաց Բարզանին։
Բարզանին ընդգծելով, որ իրենք միշտ հավատացել են, որ խաղաղությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակն են, և որ զինված հակամարտության դարաշրջանն ավարտվել է։
























