Ֆրանսիայի Էն շրջանում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 16-ը՝ ծանր վիրավորվել։
Էնի պրեֆեկտուրան հայտարարել է, որ 43 մարդու, այդ թվում՝ 15 երեխայի տեղափոխող դպրոցական ավտոբուսը անհայտ պատճառով վթարի է ենթարկվել Լենտ քաղաքի մոտակայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ տարածք են ուղարկվել առաջին բուժօգնության խմբեր և իրավապահ մարմիններ, և քաղաքացիներին խնդրել են հեռու մնալ վթարի վայրից։
Պրեֆեկտուրայի երկրորդ հայտարարության մեջ հաստատվել է, որ երկու մարդ մահացել է, իսկ 16-ը՝ վիրավորվել, որոնցից երեքը՝ ծանր։
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն իր սոցցանցերի էջում հայտարարել է, որ ինքը Լենտում տեղի ունեցած վթարի վայր է մեկնում։
Ըստ ազգային լրատվամիջոցների հաղորդագրությունների, Լենտի քաղաքապետ Իվ Քրիստենը հայտարարել է, որ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։



















