Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ իրենք երախտապարտ են բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Թուրքիային, իր երկրում անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։
X հարթակում հրապարակված հայտարարության մեջ Բարոն ասել է. «Ֆրանսիան այս տարի բախվում է աննախադեպ մասշտաբի (անտառային) հրդեհների»։
Թուրքիան երկու հրդեհաշիջող ինքնաթիռ էր ուղարկել՝ Ֆրանսիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր X հարթակում էջում կատարած գրառման մեջ օգտագործել է «Շնորհակալություն, Թուրքիա» արտահայտությունը՝ ուղեկցելով այն Թուրքիայի դրոշով և անդրադառնալով Թուրքիայի կողմից ուղարկված հրդեհաշիջման երկու ինքնաթիռներին։
Ֆրանսիայում, որտեղ արձանագրվում է անտառային հրդեհների ամենավատ սեզոնը, այս տարի վնասվել է ավելի քան 117 000 հեկտար տարածք, և զոհվել է չորս հրշեջ։






















