ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի ափերի մոտ զբոսանավից ծովն ընկած դաշնակահարը Խաղաղ օվկիանոսում գոյատևել է մոտ 9 ժամ։
Նրան նկատել են ձկնորսները Կատալինա կղզու մոտ և փրկել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դաշնակահարը, որն աշխատում էր Royal Caribbean Ovation of the Seas զբոսանավում, հայտնաբերվել է ափից մոտ 32 կիլոմետր հեռավորության վրա։
ԱՌԱՋԱՐԿ
Նրա առողջական վիճակը կայուն է գնահատվել երկու ձկնորսների կողմից ջրից դուրս բերվելուց հետո։
Ըստ հաղորդումների, դաշնակահարը իր փրկարարներին ասել է. «Ես կարծում էի, որ կմեռնեմ»։
Իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։




















