ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2-րդ րոպե ընթերցելու
ԵՄ-ն փորձում է հավասարակշռել առևտուրը Չինաստանի հետ
Անցած տարի ԵՄ-ի առևտրային պակասուրդը Չինաստանի հետ հասավ 360 միլիարդ եվրոյի
ԵՄ-ն փորձում է հավասարակշռել առևտուրը Չինաստանի հետ
ԵՄ-ն փորձում է հավասարակշռել Չինաստանի հետ առևտուրը

Եվրոպական միության (ԵՄ) Կոմիսիան աշխատում է կրճատել Չինաստանի հետ առևտրում օրական մոտ մեկ միլիարդ եվրո հասնող առևտրային բացը:

ԵՄ Կոմիսիայի առևտրի հարցերով անդամ Մարոշ Սեֆչովիչը Politico ինտերնետային կայքին գնահատականներ ներկայացրեց ԵՄ-ի Չինաստանի հետ առևտրի մասին:

Սեֆչովիչը հայտարարել է, որ առևտրային բացը վերացնելու համար պետք է ավելացնել ԵՄ-ի արտադրանքների Չինաստան արտահանումը և նշել է. «Պետք է դիտարկել, թե ինչպես կարող ենք ավելի լավ կառավարել Չինաստանի՝ ԵՄ-ին արտահանումը».

Նա պարզաբանել է, որ ԵՄ-ի եւ Չինաստանի միջև առևտրային խնդիրները երկու կողմերի ձեռնարկած քայլերով լուծելը կլինի հարաբերությունների ապագայի համար ամենաարդյունավետ մեթոդը:

Հիշեցնելով, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները խնդրում են Կոմիսիայից մշակել նոր գործիքներ Չինաստանի հետ առևտրային բացը նվազեցնելու համար, Սեֆչովիչը ասաց, որ մինչև հոկտեմբերի կեսը պետք է ներկայացնեն կոնկրետ արդյունքներ:

Սեֆչովիչը տեղեկացրեց, որ սեպտեմբերի կեսին վիդեոկոնֆերանսով կխոսի Չինաստանի առևտրի նախարար Վան Վենթաուի հետ, իսկ հոկտեմբերի սկզբին կայցելի Պեկին:

Նա նշեց, որ ԵՄ-ի բանակցային պատվիրակությունը այս շաբաթ կոնտակտներ է ունեցել Չինաստանում, հանդիպումները եղել են բաց եւ լուրջ, եւ բոլոր հարցերը քննարկման սեղանին են եղել:

Սեֆչովիչը փոխանցեց, որ ԵՄ-ն ցանկանում է ավելացնել Չինաստան գյուղատնտեսական արտադրանքների, բժշկական սարքավորումների և ավտոմոբիլների արտահանմանը, և ընդգծեց, որ Չինաստանից Եվրոպա արտահանման աճը միայն տնտեսական ցուցանիշներից կամ շուկայի պայմաններից չի բխում, այլ Պեկինի իշխանությունների տրամադրած պետական աջակցության պատճառով խախտվում է մրցակցությունը:

Սեֆչովիչը նշեց, որ եթե Պեկինի հետ տարվող շփումներից արդյունք չստացվի, ԵՄ-ն կարող է լիովին օգտագործել իր առևտրային պաշտպանության միջոցները և ավելի լավ պաշտպանել իր շուկան Չինական ապրանքներից:

Սեֆչովիչը նաև տեղեկացրեց, որ ԵՄ Կոմիսիան նախատեսում է մշակել պաշտպանիչ միջոցներ, որոնք ժամանակավորապես կսահմանափակեն ներմուծումը, երբ արագ աճը վնասում է եվրոպական արտադրողներին, և աշխատում են բազմազանացման այնպիսի գործիքի վրա, որը խթանելու է եվրոպական ընկերություններին նայել այլ մատակարարների կողմը:

Անցյալ տարի ԵՄ-ի և Չինաստանի հետ առևտրային բացը հասավ 360 միլիարդ եվրո՝ գրանցելով մինչև այժմ ամենաբարձր մակարդակը:

Օրեկան միջին հաշվով մոտ մեկ միլիարդ եվրոյին համարժեք այս բացը ստիպել է ԵՄ ղեկավարությանը փնտրել միջոցներ՝ Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները վերանշանակելու և հավասարակշռելու համար:

ԱՂԲՅՈՒՐ:trt
Հետազոտել
Իրան․ «Հարստացված ուրանի նույնիսկ մեկ գրամն անգամ մեր երկրից դուրս չի բերվի»
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ է զոհվել
ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքով՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
ՆԱՏՕ-ն Սև ծով կուղարկի լրացուցիչ ուժեր՝ նավերի պաշտպանության համար
Սերժեն Յալչընը դարձել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը
Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2019 թվականին ստորագրված ծովային սահմանազատման հուշագիրը
Մերց. «Թուրքիայից ներգաղթը հարստացրել է Գերմանիան մշակութային, տնտեսական և գիտական ​​առումով»
Թուրքիան, Քաթարը, Պակիստանը և Ինդոնեզիան պաշտպանական ոլորտի համաձայնագիր կստորագրեն
Արտաքին գործերի նախարար Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի հետ
TRT World Forum-ը տեղի կունենա Ստամբուլում նոյեմբերի 6-ին և 7-ին
Սալահի կախարդական հպումը կործանում է «Բեշիկթաշին». «Տրաբզոնսպորի» տպավորիչ հաղթանակը՝ 2-0
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Չինաստանում գագաթնաժողով անցկացնել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինա «Պատրիոտ» հրթիռների առաքման հաստատումը
Միլանից Ջիդդա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
Իտալիայում բեռնատարների վարորդների բողոքի ցույցերը վառելիքի գների բարձրացման դեմ աճում են