Նախագահական համալիրում կայացած հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։
«Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք թվային տեխնոլոգիաների ապագան աշխարհում և Apple-ի աջակցությունը թվային կիրառական տնտեսությանը Թուրքիայում։ Հուսով եմ, որ մեր հանդիպումը օգտակար կլինի և՛ Թուրքիայի, և՛ Apple-ի համար», - ասաց Էրդողանը։
ԱՌԱՋԱՐԿ
Միևնույն ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը հայտարարել է, որ երկարաժամկետ ներդրումներ կկատարի Թուրքիայում՝ աջակցելու հաջորդ սերնդի բովանդակության ստեղծողներին, նորարար ձեռնարկատերերին և արտադրողներին, ինչպես նաև օգնելու Թուրքիային դառնալ միջազգային կիրառական ծրագրերի մշակման ոլորտի առաջատար կենտրոններից մեկը։























